Պենտագոնը 1 մլրդ դոլար է տրամադրել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար

12:24     26 մարտի, 2019

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը թույլատրեր է գերատեսչության բյուջեից մեկ միլիարդ դոլարի օգտագործումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար:

Պենտագոնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ միջոցները կօգտագործվեն արգելապատի 57 մղոն (շուրջ 91 կիլոմետր) երկարությամբ հատվածի կառուցման, ճանապարհների բարելավման և լուսավորության տեղակայման համար: 


© armedia.am