Կուբայի ղեկավարը հանդիպել է բրիտանական գահի ժառանգորդի հետ

11:25     26 մարտի, 2019

Կուբայի պետական խորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը երկուշաբթի Հավանայում Հեղափոխության պալատում ընդունել է Ուելսի արքայազն Չառլզին և նրա տիկնոջը՝ Քորնուոլի դքսուհի Կամիլային:

Cubana ռադիոյի պորտալում հրապարակված լուսանկարները վկայում են, որ Դիաս-Կանելը և բրիտանական գահի ժառանգորդը միասին անցել են պատվո պահակի առջևից, որը պալատ էր բերվել հանդիսավոր հանդիպման համար:

Granma պորտալը հայտնում է, որ արքայազնը կնոջ հետ մինչ այդ Հավանայում ուղևորություն է կատարել և դիտել քաղաքի հիմնական տեսարժան վայերը, ինչպես նաև բացել է Ուիլյամ Շեքսպիրի հուշարձանը:

Ի դեպ, 1959 թվականին հեղափոխության հաղթանակից հետո սա բրիտանական թագավորական ընտանիքի առաջին այցն է Կուբա:


© armedia.am