Վենեսուելայի տարածքի շուրջ 90 տոկոսը կրկին հոսանքազրկված է

12:31     26 մարտի, 2019

Էլեկտրականության երկրորդ համատարած անջատումը առանց լույսի Է թողել Վենեսուելայի տարածքի 88 տոկոսը: Այդ մասին հայտնել Է NTN24 տեղական հեռուստաալիքը:

Տեղական ժամանակով ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով ժամը 06:00-ին) էլեկտրամատակարարումից զրկվել են Կարակասը, Մարակայբոն, Բարինասը, Վալենսիան, ինչպես նաև Լարա, Արագուա, Ֆալկոն, Մերիդա և մասնակիորեն՝ Նուևա Էսպարտա նահանգները:

Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են դիտվում երկրի 20 նահանգում: 


© armedia.am