Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելուց հետո Թել Ավիվն ավելի ագրեսիվ և հանդուգն է դառնում․ Արմեն Պետրոսյան

10:43     28 մարտի, 2019

ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելուց հետո Թել Ավիվն ավելի ագրեսիվ և հանդուգն է դառնում։ Այս մասին արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, մասնավորապես նշելով․ 

«Մարտի 27-ի գիշերն իսրայելական օդուժը հատուկ գործողություն է իրականացրել Հալեպում՝ հարվածներ հասցնելով քաղաքի հյուսիս-արևելքում Շեյխ-Նաջար արդյունաբերական շրջանի և օդանավակայանի ուղղությամբ։ Նշվում է, որ թիրախավորվել են շրջանում իրանական դիրքերը, լիբանանյան Հիզբալլահի պահեստները։ Տեղեկատվության համաձայն՝ շուրջ 1 տասնյակ զոհերի շարքում կան նաև իրանցի բարձրաստիճան զինվորականներ»։


© armedia.am