«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը

13:32     30 մարտի, 2019

Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ոչ մի բան չի զիջվելու։ Հնարավոր են կոմպրոմիսներ», - ասել է նա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն անդրադառնալով, հայտնում է «Այսօր»-ը։

Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հայկական Զինված ուժերն ավելացնելու են գրոհային ստորաբաժանումները. 

«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։


© armedia.am