Էրդողանի կուսակցությունը պարտվել է Անկարայի քաղաքապետի ընտրություններում

11:05     1 ապրիլի, 2019

Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը պարտություն է կրել Անկարայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ինչպես փոխանցում է REGNUM գործակալությունը, վերջին 16 տարում էրդողանի կուսակցությունն առաջին անգամ է պարտություն կրում մայրաքաղաքում: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության` քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշը ստացել է ընտրողների ձայների 50,9 տոկոսը, ինչը մոտ 4 տոկոսով ավելին է, քան էրդողանի կուսակցության թեկնածուի ստացած ձայները:

Ընդդիմությունը մոտ էր հաղթանակին նաև Ստամբուլում: 15 միլիոնանոց քաղաքում իշխանության թեկնածուն` նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ընդամենը 4 հազար ձայն է ավել ստացել: Ընդդիմությունը բողոքարկում է ընտրությունների արդյունքները Ստամբուլում:


© armedia.am