Մեծ Բրիտանիայի թագուհին կդադարի մեքենա վարել հանրային ճանապարհներին

11:00     1 ապրիլի, 2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ը որոշել է դադարեցնել վարել ավտոմեքենա հանրային ճանապարհներին: «Sunday Times» թերթը գրում է, որ նա համաձայնել է նման քայլի դիմել`հետևելով  անվտանգության ծառայության  խորհրդին:

Այդ որոշումը թագուհին դժվարությամբ է կայացրել, քանի որ, չնայած շուտով կլրանա նրա 93-ամյակը, նա դեռևս մեծ հաճույքով է ավտոմեքենա վարում: Թագուհու սիրելի մակնիշներն են Jaguar-ը, Land Rover-ն ու Range Rover-ը:

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն աշխարհում միակ մարդն է, որին վարորդական վկայական անհրաժեշտ չէ:

 


© armedia.am