ՆԱՏՕ-ն Լեհաստանում 260 մլն դոլար կներդնի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքի ստեղծման գործում

18:26     1 ապրիլի, 2019

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Լեհաստանում 260 մլն դոլար կներդնեն ԱՄՆ-ի համար ռազմական ենթակառուցվածքի ստեղծման համար: Այդ մասին ապրիլի 1-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, որը կազմակերպվել Էր ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի 3-4-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախաշեմին, որտեղ նշվելու Է դաշինքի 70-ամյակը:

«ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվեցին Լեհաստանի կենտրոնական մասում ԱՄՆ-ի ուժերի համար ռազմական ենթակառուցվածքի ստեղծման նպատակով ավելի քան 260 մլն դոլարի չափով խոշորագույն ներդրման շուրջ,-ասել Է նա:


© armedia.am