Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցել են Արցախյան գոյամարտում զոհված մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

22:48     1 ապրիլի, 2019

Աշխատանքային այցով այսօր Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում մասնակցել է Արցախյան գոյամարտում իրենց կյանքը նվիրաբերած 17 մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։ 

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված մաղավուզցիների հիշատակին: 

Արցախի նախագահը 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար մի խումբ մաղավուզցիների հանձնել է Արցախի պետական պարգևներ։ 

Այնուհետև երկու հայկական պետությունների նախագահները զրուցել են միջոցառմանը մասնակից մաղավուզցիների հետ։ 

37824_b.jpg (1500×1018)

37818_b.jpg (952×633)

37828_b.jpg (1500×2254)

37827_b.jpg (1500×1000)

37819_b.jpg (952×633)

37825_b.jpg (1500×1000)37831_b.jpg (1500×1068)


© armedia.am