Վրաստանում արգելվել են պոլիէթիլենային տոպրակները

12:04     2 ապրիլի, 2019

Վրաստանի իշխանություններն ապրիլի 1-ից արգելել են երկրում ցանկացած հաստության պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ներմուծումն ու վաճառքը, հայտնում է «Грузия Online»-ը:

Կանոնների խախտման դեպքում ձեռներեցները կտուգանվեն 500 լարիով, իսկ նրանց ապրանքները կբռնագրավվեն: Երկրորդ խախտման դեպքում տուգանքը կկրկնապատկվի:

 


© armedia.am