ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի ունկնդիրների հետ քննարկվել են տարածաշրջանի անվտանգային միջավայրի հարցեր

19:32     2 ապրիլի, 2019

Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջի ուկնդիրները:

Քոլեջի ունկնդիրների հետ հանդիպմանը ներկայացված «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը» բանախոսության և քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ձևավորված անվտանգային միջավայրին, Հայաստանի դիտանկյունից առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ներկայացվել են նաև ՀՀ կառավարության ծրագրում և ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում ամփոփված պաշտպանական քաղաքականության հիմնական հայեցակետերը, իրականացվող ռազմական բարեփոխումները և միջազգային համագործակցության շրջանակները:


© armedia.am