ԵԱՏՄ երկրներում միասնական արժույթի ներդրման հարցը 2025 թվականից շուտ չի քննարկվի, այն առայժմ օրակարգում չկա։ Այս մասին ապրիլի 2-ին խորհրդարանի տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում, ԵԱՏՄ-ում միասնական ֆինանսական շուկայի ձևավորման մասին Հայաստանի Կենտրոնական բանկի զեկույցի ներկայացման ժամանակ, ասել է ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների կառավարություններն այս փուլում կողմնակից են միմյանց հետ միջհամակարգային փոխգործակցության մոտեցմանը, որն իրագործվում է բոլորի կողմից։