Գարեգին Բ-ն պատրիարք Կիրիլին խնդրել է միջնորդել Ադրբեջանում ազատազրկված Ղազարյանի համար

15:22     3 ապրիլի, 2019

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով վերջինիս միջնորդել Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացուն ազատ արձակելու հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ։ Դատական այդ որոշումը կայացվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով։ Այս հարցով դիմում ենք Ձերդ սրբությանը՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի հոգևոր և քաղաքական ղեկավարությանը, որպեսզի երիտասարդը միջազգային պարտավորություններին համապատասխան վերադառնա իր ընտանիքի մոտ», - ասել է Գարեգին Բ-ն։


© armedia.am