Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ, հայտնում է myglendalecitynews.org կայքը:
Նա այդ պաշտոնում փոխարինում է Զարեհ Սինանյանին: Արա Նաջարյանը Գլենդելի քաղաքապետի պարտականությունները ստանձնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա Գլենդելի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2005 թվականի ապրիլին: