Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դասարանի աշակերտների վրա. կան զոհեր

13:42     3 ապրիլի, 2019

Դանակով զինված տղամարդը Չինաստանում հարձակվել է դպրոցի տարրական դասարանի աշակերտների վրա: Այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Հարավարևելյան Հունան նահանգի բնակիչ 31-ամյա Չժեն առանց հայտնի պատճառի տեղի ժամանակով  7.16-ին հարձակվել է տեղի դպրոցի երեխաների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը տուժել է։  

Տղամարդուն տեղում կալանավորել են։ Տուժած երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


© armedia.am