Բրունեյում ամուսնական դավաճանության և միասեռական կապերի համար մահապատիժ են սահմանել

14:57     3 ապրիլի, 2019

Բրունեյում ուժի մեջ են մտել շարիաթի օրենքները, որոնք քարկոծմամբ մահապատիժ են ենթադրում ամուսնական դավաճանության և միասեռական կապերի համար, փոխանցում Է «Արմենպրես»-ը:

Պատժի նոր տեսակները, շարիաթի նորմերի համաձայն, ոչ միայն քարկոծում են նախատեսում ամուսնական դավաճանության և միասեռական սեքսի համար, այլև գողության համար դատապարտվածների վերջույթների անդամահատում:

Ապրիլի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ Էր արել Բրունեյի Թագավորությանը՝ չկիրարկել շարիաթի «դրակոնյան օրենքները»: Նա նաև նշել էր, որ օրենսդրության ուժի մեջ մտնելու դեպքում այն «լուրջ նահանջ կնշանակի Բրունեյի բնակչության իրավունքների պաշտպանության հարցում»:


© armedia.am