Ղազախստանի նորանշանակ նախագահն առաջին պաշտոնական այցն է կատարել Ռուսաստան

16:45     3 ապրիլի, 2019

Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ռուսաստան: Ինչպես  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, սա երկրի ղեկավարի պաշտոնում նրա առաջին օտարերկրյա այցն է:

«Վնուկովո» օդանավակայանում Տոկաևին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ՌԴ պետարարողակարգի վարչության պետ Իգոր Բոգդաշևը և ՌԴ-ում Ղազախստանի դեսպան Իմանղալի Տասմագամբետովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տոկաևը Մոսկվայում բանակցություններ է անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի արդյունքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր: Բացի այդ, Տոկաևն ու Պուտինը հանդես կգան համատեղ հայտարարությամբ:


© armedia.am