ԱՄՆ-ը Թուրքիային ընտրության առաջ է դրել` կա´մ ՆԱՏՕ, կա´մ ռուսական С-400 համակարգեր

11:28     4 ապրիլի, 2019

Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության С-400 համակարգերի ձեռքբերումը լուրջ մտահոգություն է առաջացնում Վաշինգտոնի մոտ և սպառնում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միասնությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

«Թուրքիան պետք է ընտրի` ցանկանո՞ւմ է մնալ մարդկության պատմության մեջ ամենահաջողակ ռազմական դաշինքի առանցքային գործընկերը, թե՞ ցանկանում է ռիսկի ենթարկել այդ գործընկերության հուսալիությունը` կայացնելով չմտածված որոշումներ և խաթարելով մեր դաշինքը», - հայտարարել է Փենսն Ատլանտյան խորհրդի ժամանակ:


© armedia.am