Ալժիրի նախկին նախագահը ներողություն է խնդրել երկրի բնակիչներից

11:33     4 ապրիլի, 2019

Աբդելազիզ Բուտեֆլիկան, ով ապրիլի 2-ին հայտարարեց Ալժիրի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին, ուղերձով դիմել է Ալժիրի ժողովրդին, հայտնում է Alg24 տեղեկատվական պորտալը:

 «Թողնելով իմ պաշտոնը, ավարտելով իմ նախագահական ուղին՝ ես ներողություն եմ խնդրում իմ հայրենակիցներից, որոնց նկատմամբ բացթողումներ եմ ունեցել», - գրել է Բուտեֆլիկան իր ուղերձում։

Նշենք, որ Ալժիրի նախագահը հրաժարակ է տվել իր հնարավոր պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ զանգվածային տևական ցույցերի ֆոնին:


© armedia.am