Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամները երրորդ ընթերցմամբ ընդունել են օրինագիծ, որը կառավարությանը պարտավորեցնում է կրկին դիմել Եվրոպական միությանը Brexit-ի հետաձգման խնդրանքով` ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալուց խուսափելու համար, հայտնում է The Guardian-ը:
Երկարաձգմանը կողմ է քվեարկել 312 խորհրդարանական, դեմ՝ 311։ Օրինագիծն ուժի մեջ մտնելու համար պետք է հավանության արժանանա Լորդերի պալատի և Եղիսաբեթ II թագուհու կողմից: