Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում. ՀՀ նախագահի թոռներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:26     4 ապրիլի, 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի թոռնիկներն ապրիլի 4-ին վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար, որտեղ նախագահի տիկին Նունե Սարգսյանն իր թոռների հետ կանգնած է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Նկարին կից արվել է գրություն, որում ասվում է. «Հայրենասիրության դաս Գաբրիել, Արմեն և Սավանա Սարգսյանների համար Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում»:


© armedia.am