ԱՄՆ Կոլորադո նահանգում 2019 թվականի ապրիլը հռչակվել է «Ցեղասպանության իրազեկման ամիս»

12:06     5 ապրիլի, 2019

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը ստորագրել է 2019 թվականի ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» հայտարարելու մասին հռչակագիր: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հռչակագրում ի թիվս այլ ցեղասպանությունների հղում է կատարվում նաև Հայոց ցեղասպանությանը:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ դրանով ընդգծվում է ցեղասպանության հարցերով կրթության կարևորությունը և կոչ է ուղղվում ոճրագործներին, ովքեր մինչ այժմ հերքում են մարդկության դեմ հանցագործությունը:


© armedia.am