Թերեզա Մեյը պլանավորում է փոփոխել Brexit-ի մասին օրինագիծը. Times

18:01     7 ապրիլի, 2019

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պլանավորում է փոփոխել Brexit-ի մասին օրինագիծը՝ ներառելով դրույթ Միությունից դուրս գալու դեպքում Եվրամիության հետ մաքսային համաձայնագիր կնքելու անհրաժեշտության մասին: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այսօր հայտնել է The Sunday Times թերթը:

Նոր պլանի համաձայն, վարչապետ Թերեզա Մեյը կառաջարկի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությանը համապատսախան փոփոխություններ մտցնել Brexit-ի մասին օրինագծում՝ այդպիսով փորձելով ստանալ ամնհրաժեշտ աջակցությունը ԵՄ-ից դուրս գալու պայմաննների մասին համաձայնագրի հաստատման հարցում:  

Այս կերպ Մեծ Բրիտանիայի վարչապետը հույս ունի պայմանավորվել իր քաղաքական օպոնենտների հետ մինչև ապրիլի 10-ի ԵՄ արտահերթ գագաթաժողովը, որի ընթացքում նա պատրաստվում է խնդրել հետաձգել Brexit-ի ժամկետը մինչև հունիս 30:


© armedia.am