Մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն կամ կառավարություն, որը մտածում է, թե ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը: Ղարաբաղի հարցի լուծող երեք սուբյեկտ կա, դրանք ժողովուրդներն են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ 12-րդ արտահերթ համագումարում ունեցած իր ելույթի ընթացքում:
«ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Գնալ ԼՂ հակամարտության հարցի կարգավորման, նշանակում է ժողովրդի հետ համաքայլ գնալ դրան, հակառակ դեպքում ցանկացած տարբերակ դատապարտված է ձախողման»,- ասել է Փաշինյանը: