Ալեք Բոլդուինը խոստանում է հաղթել Թրամփին

09:30     9 ապրիլի, 2019

Ֆիլմերում նա հանդես եկել է՝ որպես նախագահ, իսկ իրական կյանքո՞ւմ...

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը Twitter-ում հանդես է եկել ոչ սովորական հարցով, հաղորդում է Fox8-ը։

«Եթե ես մասնակցեի նախագահական ընտրություններին, դուք կքվեարկեի՞ք ինձ համար»,- գրել է նա երկուշաբթի օրը։

Այնուհետև դերասանը շարունակել է իր միտքը․ «Ես խոստանում եմ, հաղթանակը իմը կլինի։ Թրամփին հաղթելն այնքան հեշտ կլիներ, այնքան հեշտ»։


© armedia.am