Իրանն ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը ճանաչել է որպես ահաբեկչական

12:01     9 ապրիլի, 2019

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը և դրա հետ կապված ուժերը ճանաչել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:

Թեհրանը նման որոշում է ընդունել ի պատասխան Վաշինգտոնի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն:


© armedia.am