Հայտարարություն. ընդունվում են «Հարթակ» նախագծին մասնակցության հայտեր

17:12     9 ապրիլի, 2019

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնը և «Արմնյուզ» հեռուստաընկերությունը  հայտարարում են հայտերի ընդունման մրցույթ «Հարթակ» նախագծին մասնակցության համար:

Նախագիծը նախատեսում է դասախոսություն-քննարկումների շարք արտաքին քաղաքական թեմաներով՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթաց, տարածաշրջանային և մերձավորարևելյան զարգացումներ, ինտեգրացիոն գործընթացներ և այլն: Մասնակցության համար կարող են դիմել այս թեմաներով հետաքրքրվող ուսանողներ և/կամ ակտիվ երիտասարդներ:

Նախագծի տևողությունը վեց ամիս է՝ շաբաթական մեկ հանդիպում: Դասախոսություն-քննարկումները տեսանկարահանվելու են և հատվածաբար կարող են հեռարձակվել «Արմնյուզ» հեռուստատեսությամբ և համացանցով:

Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրի հատվածում նշելով «Ծրագրին մասնակցության հայտ»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 17-ը, ժամը 18։00:

Ընտրությունը կկատարվի 2 փուլով՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 537259 հեռախոսահամարով:


© armedia.am