Հայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված լուռ ակցիա են անցկացրել Լոս Անջելեսում

19:21     9 ապրիլի, 2019

Ապրիլի 7-ին ամերիկյան «Los Angeles Lakers» և «Utah Jazz» թիմերի միջեւ կայացած բասկետբոլային հանդիպումից հետո Հայկական երիտասարդական ֆեդերացիայի (AYF) ներկայացուցիչները Լոս Անջելեսում  «Staples» սպորտային համալիրի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված լուռ ակցիա են անցկացրել, հաղորդում է Asbarez-ը:

Ակցիայի ժամանակ հայ երիտասարդները լուռ պառկել են գետնին, դրանով այցելուների ուշադրությունը գրավելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:

«Մենք այստեղ ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում Թուրքիայի կողմից կատարված վայրագությունների մասին հասարակությանն իրազեկելու և ուշադրություն հրավիրելու այն փաստի վրա, որ  հայերի նկատմամբ արդարությունը դեռ չի վերականգնվել»,- ասել է Հայ դատի հանձնախմբի համանախագահ Հակոբ Հաջիբեկյանը:


© armedia.am