Իրանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել

15:09     10 ապրիլի, 2019

Իրանում սահմանային պարեկման ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի սահմանապահ ծառայության ղեկավար Ֆարդինա Փիրիին:

Փիրին հայտնել է, որ իրանա-իրաքյան սահմանին Ուրմիայի մարզում տեղի ունեցած պատահարի մանրամասները դեռ հայտնի չեն:

Պարբերականի տեղեկություններով՝ պատահարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երեքը մարմնական վնասվածքներ են ստացել:

Ականատեսները հայտնել են, որ 10-ից ավելի շտապ օգնության մեքենաներ ուղևորվել են վթարի վայր: Դրանից բացի, այնտեղ է մեկնել Ուրմիայի նահանգապետը:


© armedia.am