Իտալիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

23:09     10 ապրիլի, 2019

Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։

Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

 


© armedia.am