Դեսպան Ներսեսյանը և կոնգրեսական Դինա Թայթուսը քննարկել են ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումները

14:21     12 ապրիլի, 2019

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, Նևադա նահանգի կոնգրեսական Դինա Թայթուսին: Դեսպանը երախտագիտություն է հայտնել Դինա Թայթուսին Հանձնախմբի շրջանակներում ցուցաբերած աջակցության համար` միտված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդմանն ու խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումները, մասնավորապես` ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված կառավարության համալիր ծրագրերն ու արձանագրված արդյունքները:

Դեսպան Ներսեսյանը և կոգրեսական Դինա Թայթուսն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի այլ հարցերի` ընդգծելով ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի և ամերիկահայ համայնքի ուրույն դերակատարումը դրանց կյանքի կոչման գործում:


© armedia.am