Անդրանիկ Հովհաննիսյանը Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ ներկայացուցիչ է նշանակվել

18:25     12 ապրիլի, 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև)»,-ասված է հրամանագրում:


© armedia.am