Ռոբերտ Բագրատյանն անցել է ռուսական «Ձայնը․ երեխաներ» շոուի եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:01     13 ապրիլի, 2019

Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը․ երեխաներ» հեռուստանախագծի «մենամարտեր» փուլում 13-ամյա Ռոբերտ Բագրատյանը  Սերգեյ Ֆիլինի և Իվան Սոխնեևի հետ կատարել է Բրունո Մարսի «Uptown Funk» ստեղծագործությունը:

Տղաների մարզիչ Սվետլանա Լոբոդան ընտրությունը կատարել է հօգուտ Ռոբերտի:

Հիշեցնենք, ավելի վաղ հեռուստանախագծի եզրափակիչ փուլ էր անցել Միշա Գրիգորյանն Արցախից:


© armedia.am