Սպիտակ տան առջև անցած մոմավառությունը հիշեցում էր Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջի մասին, գրում է Ամերիկայի Ձայնը: Պահանջ, որն ըստ հավաքվածների անհրաժեշտ է պատմական արդարության վերականգնման և ապագայում նման ողբերգության կանխման համար: Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշեցին նաև հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու գործում.
«Ալաբամա, Կալիֆոռնիա, Միսիսիպի, Նյու Յորք և Վիրրջինիա, մենք ընդմիշտ շնորհակալ կլինենք այն բոլոր զոհաբերությունների համար, որ դուք արեցիք այս անմեղ մարդկանց փրկելու համար», - ասաց Նանար Կեուրկունյանը:
«Պարոն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը բայց և այնպես իմացիր, որ եթե դարձյալ ուրանաս, ես, որպես նոր ամերիկահայ սերնդի անդամ կվստահեցնեմ քեզ, որ իմ սերունդը այս կառավարությանը տիրանալով, պիտի փաստի, որ հայկական պատմությունը արմատախլության պատմություն չէ, այլ վերածնունդի պատմություն», - իս ելույթում հայտարարեց Նարեկ Կույումջանը: