Տորնադո` ԱՄՆ-ում. կան զոհեր

11:52     15 ապրիլի, 2019

ԱՄՆ-ում տորնադո է մոլեգնել, հայտնում է USA Today-ը։

Վերջին տվյալներով՝ Տեխասում, Լուիզիանայում, Միսիսիպիում և Ալաբամայում մթնոլորտային հողմի պատճառով ութ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ են տուժել կամ անհետ կորել։

Բացի այդ, առանց հոսանք է մնացել մոտ 100 հազար շենք։

Նշվում է, որ տորնադոյի պատճառով Տեխասում հետաձգվել և չեղարկվել է մոտ 2 հազար ավիաչվերթ։


© armedia.am