Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

14:10     15 ապրիլի, 2019

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ նամակով Նուրսուլթան Նազարբաևն  անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։

Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները` Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն, հաղորդում է Panorama.am-ը։


© armedia.am