Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Պապն աղոթում է Փարիզում բնակվողների համար

14:31     16 ապրիլի, 2019

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային և աղոթում ֆրանսիացի կաթոլիկների ու Փարիզում բնակվողների համար: Այս մասին Twitter-ում հայտնել է Սուրբ գահի մամուլի ծառայության ժամանակավոր ղեկավար Ալեսանդրո Ջիզոտին, հաղորդում է RT-ն: 

«Պապը Փարիզի Աստվածամոր տաճարն ավերած սարսափելի հրդեհի պատճառով ցնցումից հետո աղոթում է ֆրանսիացի կաթոլիկների ու փարիզցիների համար: Նա աղոթում է բոլորի համար, ովքեր այս պահին պայքարում են դրամատիկ իրադարձության դեմ»,- գրել է Ջիզոտին:


© armedia.am