Հայաստանի երեք մարզերում ձյուն է տեղում, Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

12:21     17 ապրիլի, 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի քաղաքներում, Սյունիքի մարզի «Սիսիան-Զանգեր» հատվածում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:



© armedia.am