Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին

13:29     17 ապրիլի, 2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

«Եվրոպական խաղերի մասնակիցների կազմում փոփոխություն կլինի, և կփոխվի ներկայիս թիմը: Բայց հիմա չեմ հայտարարի կազմը: 60 կգ քաշային կարգում մրցակցություն է սպասվում: Իսկ մնացած քաշային կարգերում հետագայում կկողմնորոշվենք: Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերին»,-ասաց մասնագետը:

Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնեն մարզիկներ 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ և 97 կգ քաշային կարգերում:


© armedia.am