Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախագահի հետ

16:07     18 ապրիլի, 2019

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին Զոհրաբյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր։ Քննարկեցինք թե՛ մարդու իրավունքների հետ կապված և թե՛ մասնավորապես՝ մեր որոշ հայրենակիցների բարձրացրած հարցերը, ովքեր դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և դիմումների քննարկման գործընթացում առաջանում են ընթացակարգային խնդիրներ։ 

Քննարկեցինք նաև մշակութային մի քանի նախաձեռնություններ և մշակույթի գործիչների կոնկրետ առաջարկներ, որոնք ես փոխանցեցի Հանրապետության նախագահին»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

 


© armedia.am