Ականապատման մասին հաղորդագրությունից հետո Էրմիտաժի այցելուներին և աշխատակիցներին տարհանել են

15:13     18 ապրիլի, 2019

Սանկտ Պետերբուրգում Պետական Էրմիտաժի այցելուներին և աշխատակիցներին տարհանել են ականապատման մասին անանուն հաղորդագրությունից հետո։ Թանգարանից հայտնել են, որ ստացել են շենքի ականապատման մասին անանուն հաղորդագրություն։ Այսօր թանգարանում այցելությունն անվճար է։

Սանկտ Պետերբուրգում «ականապատման» հերթական ալիքն է։

13 դպրոց և երկու մանկապարտեզ ստացել են պայթուցիկների տեղադրման մասին էլեկտրոնային նամակներ։ Տարհանվել է շուրջ 11 հազար մարդ։ Դրանից հետո բոլոր շենքներն իրավապահները ստուգել են։ Որևէ մեկում պայթուցիկ չի հայտնաբերվել։


© armedia.am