Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չեն տուժել

18:35     22 ապրիլի, 2019

Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ հղվելով Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներին:

«Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ»,-նշել են ՀՀ ԱԳՆ-ից:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների, որոնց հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 290 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: 


© armedia.am