Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ հղվելով Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներին:
«Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ»,-նշել են ՀՀ ԱԳՆ-ից:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների, որոնց հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 290 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: