ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյային: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
խոր ցավով տեղեկացա Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի, վիրավորների և մեծ կորուստների պատճառ են դարձել:
Մենք դատապարտում ենք ահաբեկչության և բռնության բոլոր դրսևորումները և հանձնառու ենք հետևողականորեն շարունակել պայքարն ընդդեմ անմարդկային գործողությունների:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: