Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել Ֆեյսբուքում

18:17     24 ապրիլի, 2019

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն այսօր՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր», -գրել է նա և լուսանկարներ տեղադրել, որտեղ Արարատի ֆոնին արված դեսպանության ծաղկեպսակն է Ծիծեռնակաբերդի բարձունքում:

 


© armedia.am