Սահակաշվիլին սխալ Է համարել Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը

14:06     25 ապրիլի, 2019

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին Strana.Ua-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ էր, ինչպես նաև հաղորդակից է դարձրել իր պլաններին ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթանակից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Նա (Պորոշենկոն) ամեն կերպ «ցնցելու է» Զելենսկուն: Եթե Պորոշենկոն իր նկատմամբ քրեական գործեր չունենա, նա այդ վեհանձնությունը չի գնահատի, փորձով գիտեմ: Պորոշենկոն ցանկացած ազնիվ արարք թուլություն է համարում»,- պատմել է Սահակաշվիլին:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի շտապում վերադառնալ Կիև: Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ուկրաինական քաղաքացիությունից իրեն դատարանով չեն զրկել, դա եղել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշումը: Այժմ իր գործը պետք է քննի երկրի նոր ղեկավարը:

Սահակաշվիլին նաև հայտարարել է, որ ինքը չի ցանկանում քաղաքական պաշտոններ զբաղեցնել, սակայն պատրաստ է խորհուրդներ տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, օրինակ, դասախոսություններ կարդալ:


© armedia.am