Grenke Сhess Сlassic. Լևոն Արոնյանը կմրցի Վինսենտ Կեյմերի հետ

10:21     26 ապրիլի, 2019

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում այսօր՝ ապրիլի 26-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի 14- ամյա գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ, փոխանցում է   NEWS.am SPORT:

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ին: 

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին:


© armedia.am