Շրի Լանկայում շուրջ 10 հազար զինվորականներ են պահպանում մզկիթներն ուրբաթօրյա աղոթքի օրը. Reuters

11:33     26 ապրիլի, 2019

Շրի Լանկայում շուրջ 10 հազար զինվորականներ են պարեկում մզկիթների և այլ կրոնական վայրերի մոտ: Իշխանություններն այսպիսով զգուշանում են հնարավոր ահաբեկչական գործողություններից ապրիլի 21-ի պայթյուններից հետո, որոնց հետևանքով, վերջին տվյալներով՝ զոհվել Է շուրջ 250 մարդ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ի դեպ, նախօրեին Շրի Լանկայի մուսուլմանական կրոնական գործերի նախարար Աբդուլ Հալիմ Մոհամեդ Հաշիմն այդ կղզի-պետության իսլամի հետևորդներին կոչ Է արել ապրիլի 26-ին ավանդական ուրբաթօրյա աղոթք չանցկացնել մզկիթներում, այլ այն անել տանը:


© armedia.am