Նազարբաևն առաջարկել Է Եվրամիությանը՝ միանալ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացմանը

12:41     26 ապրիլի, 2019

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը միանա ԵԱՏՄ-ի և նոր Մետաքսի ճանապարհի չինական նախաձեռնության հետ ինտեգրացմանը, Եվրասիայում կլինի բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր Մետաքսի ճանապարհի ծրագրի հետ ԵԱՏՄ-ի զուգորդման մասին: Այդ զուգորդումը շատ կարևոր է: Հեռանկարում, եթե Եվրամիությունը միանա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և ԵԱՏՄ-ին, ապա դա բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում կլիներ եվրասիական մայրցամաքում»,- ասել է Նազարբաևը, ով ժամանել է Պեկին՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին:


© armedia.am