ԱՄՆ-ն Շրի Լանկայից դուրս է բերում իր դիվանագետների երեխաներին

14:05     27 ապրիլի, 2019

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Շրի Լանկայում գտնվող ամերիկացի դիվանագետների երեխաներին դուրս հանել այդ երկրի տարածքից՝ կապված հնարավոր նոր ահաբեկչությությունների վտանգի հետ: Այս մասին հայտնում է պետդեպարտամենտի կայքը:

«Ահաբեկչական խմբավորումները շարունակում են ծրագրել հնարավոր հարձակումներ Շրի Լանկայում: Ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացնել փաստացի առանց նախազգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային կենտրոնները, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առևտրի կենտրոնները, կառավարական հիմնարկները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, զբոսայգիները, սպորտային և մշակութային միջոցառումները, ուսումնական հաստատությունները, օդանավակայանները, հիվանդանոցներև և հանրային այլ վայրերը»,- նախազգուշացրել են պետդեպարտամենտից:

Այս առնչությամբ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը բարձրացրել է Շրի Լանկա այցելությունների վտանգավորության մակարդակը՝ 4 բալանի համակարգում հասցնելով 3-ի և խորհուրդ տալով վերանայել այդ երկիր այցերի անհրաժեշտությունը:

 


© armedia.am